«Ո՛չ Արցախի շրջափակմանը»․ հադրութցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ձեռքներին պահել են շրջափակված Արցախում ապրող երեխաների լուսանկարներ, իսկ շապիկներն գրված է՝ «Ո՛չ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։

Երեխաները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, վերադարձնել իրենց  հասակակցիների իրավունքները։ Նրանք ասում են՝ կարոտում են այնտեղ մնացած իրենց հարազատներին, ընկերներին, փորձում են ինչ-որ բան ուղարկել նրանց, սակայն չի հաջողվում։

Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն նաև դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին»,-գրել էր նա: