Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով կան զոհեր

Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը՝ Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարարությանը հղումով։

«Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տուժել է նաև անչափահաս աղջիկ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով մի աղջիկ տուժել է է, իսկ նրա ծնողները մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների, ընտանիքը եղել է այս շրջանից։

Այս գիշեր Ղրիմի իշխանությունները հայտնել են Ղրիմի կամրջի 145-րդ հենակետի տարածքում «արտակարգ իրավիճակի» և կամրջի, ինչպես նաև լաստանավի անցման հատվածում երթևեկության դադարեցման մասին, միջադեպի մանրամասները դեռևս չեն հաղորդվել:

Տրանսպորտի նախարարությունը հերքել է կամրջի հենարանների վնասման մասին տեղեկությունը և ընդգծել, որ վնասվել է միայն ճանապարհի ծածկույթը։