Սպանության փորձ են կատարել Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ

ԱԴԾ-ն կանխել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները, որոնք իրականացնել նախատեսողները Ուկրաինայի Անվտանգության ծառայության (SBU) հանձնարարությամբ վերապատրաստվել են «Պարագրֆ-88» նեոնացիստական խմբի անդամների կողմից։ Այդ մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում (ՔՀԿ):

Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ միասին կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստումը։ Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը»,-նշել են ՔՀԿ-ից։

ԱԴԾ-ն հայտնել է, որ հուլիսի 14-ին Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները, որոնք հետախուզություն են իրականացրել հարձակման օբյեկտների աշխատանքի և բնակության հասցեներում։ «Քննչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են մահափորձերի նախապատրաստումը SBU-ի ցուցումով՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլու պարգևավճրի դիմաց»,-հայտնել են ԱԴԾ-ից։

Քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 փամփուշտ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, դրոշներ՝ նացիստական խորհրդանիշներով, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ և համակարգիչներ՝ հանցավոր մտադրությունը հաստատող տեղեկություններով։

«Քննչական կոմիտեն նախատեսում է ձերբակալվածների դեմ ծայրահեղական և ահաբեկչական երանգավորումներով քրեական գործեր հարուցել»,-հայտնել են ԱԴԾ-ից։