Համաժողովրդական շարժում Ստեփանակերտում

Մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում՝ այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։

Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին: