Բայդենը կարող էր հինգ րոպեում ավարտել ուկրաինական հակամարտությունը. Զելենսկի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուկրաինական հակամարտությունն արագ ավարտելու միջոց ունի, բայց Կիևին դա դուր չի գալիս, խոստովանել է Վլադիմիր Զելենսկին։

«Եթե մենք խոսում ենք Ուկրաինայի հաշվին հակամարտությունը դադարեցնելու մասին, այսինքն՝ ստիպելու մեզ հրաժարվել մեր տարածքներից, լավ, ես կարծում եմ, որ այդ կերպ Բայդենը կարող էր այն ավարտին հասցնել նույնիսկ հինգ րոպեում։ Բայց մենք չէինք համաձայնի»,- ասել է Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։