Մեկ շաբաթում Ադրբեջանն Արցախում երկու անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը

Հուլիսի 3-10-ն ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետությունում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Հուլիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացելով Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաացիական 3 անձի ուղղությամբ: Իսկ  հուլիսի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ՝ դիտավորությամբ փորձել են հրկիզել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող  ցորենի դաշտերը:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: