Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով բարեկարգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր:

Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, կառուցվել՝ 7 դիտահոր, 2 պոմպակայան: Հանգստի գոտում կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: