Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի աշխատանքը կաթվածահար է․ Sputnik Արմենիա

Երասխում կառուցվող գործարանը չի կարողանում բնականոն աշխատել, քանի որ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Չնայած գործարանի տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը` Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրկին կրակ է բացում Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։