Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային  հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։

Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հետ։

Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և  Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր: