Վաղը Երևանում 24-ժամյա նստացույց է լինելու

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է․ ««SOS Artsakh»․ 24 ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ»։