Դու շատ փոքրիկ ֆիգուր ես, որ որոշես․ քեզ պետք ա տան «ֆաս» հրաման, որ դու իրար գաս

Vahagn Aleksanyan, էդ, որ ասում ես՝ մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, իսկ երբ` ոչ, զուտ մի քանի դիտարկում:

  1. Ոստիկանության ետևում, կամ մանդատով տղա խաղալը հեչ կապ չունի տղության հետ: Էդ մանդատը մի օր չի լինելու, դուք էլ մի օր իշխանության չեք լինելու, իսկ էդ օրը մոտենում է: «Ինձ ստիպել են նման բան ասել», «հեռախոսս են գողացել», «դե չէի կարա էդ ժամանակ ուրիշ ձև» ու նմանատիպ այլ մտքեր փրկություն չեն լինելու: Սա շատ հստակ:
  2. 2018-2019թթ. Ծաղկաձորում` Մարիոթ հյուրանոցում, Կոնրադի դասընթացների էինք մասնակցում: Ընդհանուրի մեջ ձեր ՔՊ-ականներից մեկը, եթե ճիշտ եմ հիշում` Լալայան Անուշ, իրան ավելորդ մտքեր թույլ տվեց, ինչին ուղիղ ու կոշտ արձագանքեցի, բա ձեր ՔՊ-ի սոստավով մի բան ասեիք կամ անեիք էլի: Մեկա, միակ հանրապետականն ես էի, իսկ դուք մոտ 8-10 անձ: Բա էդ ի՞նչ լռություն էր: Զուտ հիշեցման կարգով` ձեզ հավելյալ ստորացումից փրկեց դաշնակցական իմ ընկերը` Հովոն: Հովոն մինչև հիմա ափսոսում ա դրա համար, բայց ոչինչ, պատմությունը սիրում ա կրկնվել:
  3. Դու շատ փոքրիկ ֆիգուր ես, որ որոշես՝ ում ծեծեք, իսկ ում` ոչ: Դու կատարող ես: Շարքային կա-տա-րող: Քեզ պետք ա տան «ֆաս» հրաման, որ դու իրար գաս, էն էլ մենակ չէ` մի քանի հոգով պետք ա պարտադիր լինեք: Ամեն դեպքում էդ ժամանակ էլ եք կասկածամտորեն մոտենում էդ ամենին` Ծաղկաձորը վկա:
  4. «Քուանշ»: Օրը կգա, հանրությունն էլ կտեսնի էս ասածիդ հետևանքը ոնց ա հայկական հին ավանդական խոսքերին վերածվում` քամի ցանողը փոթորիկ ա հնձում, սրած բիզն էլ մտնում ա սրողի համապատասխան վայրը:

Ծիկ-տակ, ծիկ-տակ:

 Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից