Կրեմլը չեղարկել է համառուսաստանյան ավարտական պարահանդեսը

Համառուսաստանյան դպրոցների ավարտական ​​պարահանդեսը, որը նախատեսված էր հունիսի 24-ին, չեղյալ է համարվել է։ Այս մասին նշված է Կրեմլի պետական պալատի կայքում։

«Մոսկվայում բոլոր հանրային միջոցառումների չեղարկման հետ կապված չեղյալ է հայտարարվել համառուսաստանյան դպրոցների ավարտական ​​պարահանդեսը, որը պետք է տեղի ունենար այսօր, Կրեմլի տարածքում։ Կրեմլի պետական ​​պալատի տնօրինությունը խորին ներողամտություն է հայցում բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, ովքեր թրթիռով պատրաստվում էին այսօրվան։

Առաջիկայում համառուսաստանյան միջոցառմանը մասնակցող բոլոր դպրոցները անհատապես կտեղեկացվեն չեղարկման մասին, իսկ դպրոցի ներկայացուցիչներին կտրվեն պարզաբանումներ կազմակերպչական հարցերի վերաբերյալ»,- ասվում է հայատարարությունում։