Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած:

Մենք ցանկացած տիպի էսկալացիայի կամ հանգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:

Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար` ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար` նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը:

Աստված օգնական!»: