Այսօր Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գյուտի հիշատակության օրը, որն այս տարի նշվում է այսօր, նաև Մասյացոտնի թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է։ Այդ առիթով ժամը 11։00-ին եկեղեցում կմատուցվի սուրբ Պատարագ։​

Մասյացոտնի թեմի
հաղորդմամբ, ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը։​