ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ հայ զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, հաղորդում է  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը․

«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո»,- նշել է նա։