Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով և աշխատում են գիշերային ժամերին (տեսանյութ)

Շրջափակմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում գործող հացի փռերն ալյուր ստանում են փուլերով՝ սահմանափակ քանակությամբ։ Արցախում այս պահին դեռ հացի խնդիր չկա: Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, ունեցած պաշարները գույքագրվել և պատկան մարմնի հսկողությամբ բաշխվում են հացի արտադրությամբ զբաղվողներին: Հույս ունեն, որ առկա պաշարները կհերիքեն մինչև հացահատկի բերքահավաքը:

Փռերի հիմնական մասը գործում են գիշերային ժամերին՝ այդկերպ խուսափելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներից։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում