ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը և օգնել Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ` կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում պահանջ է` ուղղված նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին:

Կոնգրեսականները պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը, օգնել Արցախին, հանդես գալ Արցախի շրջափակման և Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի դեմ: