Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է Բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։

Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվածությունը մարդկային կյանքեր փրկելու առաքելությանը։

Այսօր էլ շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկային ջանքեր են պահանջվում առկա խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հարգանք և խոնարհում ձեր աշխատանքի առաջ, հարգելի՛ բուժաշխատողներ»։