Մոսկվայի մերձակայքում գտնվող ռազմական պահեստների մոտ երկու անօդաչու թռչող սարք են խոցել

Մերձմոսկովյան Կալինինեց գյուղում՝ Նարո-Ֆոմինսկ քաղաքային շրջանում, երկու անօդաչու թռչող սարք է ընկել՝ մոտենալով զորամասերից մեկի պահեստին: Դա տեղի է ունեցել զինվորականների համապատասխան հակազդեցության արդյունքում, հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը իր «Թելեգրամ» ալիքում։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 5:30-ին և 5:50-ին զինվորականների հակազդեցության արդյունքում ավիացիոն տիպի երկու անօդաչու սարք ընկել էъ զորամասերից մեկի պահեստին մոտենալով։ Բեկորները հայտնաբերվել են, ավերածություններ կամ զոհեր չկան։ Ներգրավված են հատուկ ծառայություններ, կատարվում է ստուգում, տարածքն այժմ շրջափակված է։ Ես խնդրում եմ բնակիչներին հանգստություն պահպանել»,- ասել է Վորոբյովը։