Թուրքերը դեմ են Հայաստանի զարգացմանը. հարվածելով Սոթքին և Երասխին Բաքուն օտարերկրա ներդրողներին փախցնում է Հայաստանից

Նիկոլ Անհողին երկրպագող զանգվածը երազում է, որ մեր պետական և ազգային շահերի դեմ գործող քայլիստ դավաճանների իշխանությունը, երբ բացի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն, ապա նրանք շատ արագ կհարստանան և լավ կապրեն, որին, իբր խանգարում էր Արցախը…

Մի լատենտ նիկոլամետ զանգված էլ կար, որը 2022 թ-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայտարարում էր, որ եթե, օրինակ՝ ժամանակին Ամուլսարը տային օտարերկրյա ներդրողներին, ապա Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել Ջերմուկի ուղղությամբ…

Վերջին օրերին Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինհրապարկի և Սոթքի ոսկու հանքի սիստեմատիկ գնդակոծումները թուրքերի կողմից ապացուցում են, որ նիկոլականների այդ երկու թեզն էլ կեղծ են և ավելին՝ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Հայաստանի համար…

Բաքվի և Անկարայի համար բացարձակ անընդունելի է զարգացած և տնտեսություն ունեցող Հայաստանը… Հատկապես Բաքուն ամեն ինչ անելու է, որ հատկապես հայ-ադրբեջանական սահմանի մոտ գնտվող բնակավայրերում ընդհանրապես տնտեսությունը չզարգանա և տեղի ունենա մարդկանց արտահոսք այդ շրջաններից, որը ավելի կհեշտացնի այդ բնակավայրերի գրավումը թուրքերի կողմից…

Թուրքերի ներդրումային քաղաքականության աղետալի հետևանքները տեսնելու համար պետք է ընդամենն այցելել վրացական Բաթումի, որը դարձել է թուրքերի և ադրբեջանցիների կողմից վերահսկվող քաղաք և պլացդարմ դեպի Վրաստանի այլ բնակավայրեր ծավալվելու համար, որտեղ տեղի բնակիչները թուրքերի և ադրբեջանցիների կողմից ստեղծված հազարավոր բիզնեսներում ընդամենը էժան և ցածր վարձատրվող ծառայողներ են…

Հայաստանի պարագայում թուրքերն էլ ավելի ագրեսիվ են գործելու… Նախ նրանք ուղղակի կոչնչացնեն գյուղատնտեսությունը՝ էժան գյուղապրանքերն ներմուծելով Հայաստան և կստիպեն գյուղացիներին էժան գնով հենց իրենց վաճառեն հողը և լքեն Հայաստանը, իսկ սահմանին մոտ գնտվող՝ օրինակ՝ Մարգարա կամ Ախուրիկ գյուղերի բնակիչներից բարձր գնով կգնեն տները և կհայաթափեն այդ և շրջակա բնակավայրերը…

Երասխի մետալուրգիական գործարանի տարածքի մշտական գնդակոծումն ապացուցեց, որ Ադրբեջանը և Թուրքիան թքած ունեն, թե ո՛ր երկրի ներդրողներն են այդ գործարանը կառուցուն… Նրանց համար դա անըդունելի է և նրանք ամեն ինչ անելու են, որ այդ գործարանը չկառուցվի… Իսկ օտարերկրյա ներդրողը տեսնելով, թե ինչ “խղճում և ոչնչություն” են հայաստանյան իշխանությունները, որոնք չեն կարող պաշտպանել իրենց ներդրումները Հայաստանի տարածքում, ոչ միայն կհեռանան Հայաստանից, այլև հակագովազդ կանեն և բոլոր պոտենցիալ ներդրողներին կապացուցեն, որ Հայաստանը չի կարող իր տարածքում պաշտպանել օտարերկրացիների ներդրումները, ի տարբերություն, օրինակ՝ Ադրբեջանի, որը ստիպեց կապիտուլյանտ Նիկոլին 44-օրյա պատերազմի ժամանակ չհարավածել մի քանի կիլոմետր Հայաստանի սահմանից հեռու անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Բաքու-Թբիլիսի-Էրզուրում գազամուղին…

Հ.Գ. Մինչ Հայաստանի իշխանություններն աինքնասիրություն և պետական մտածելակերպի բացակայություն ցույց տալով քծնում են թուրքերի դեմ՝ աղերսելով խաղաղություն, թուրքն էլ ավելի լկտի և ագրեսիվ է իրեն պահում…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից