«Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները». ՔԿ խոսնակ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով, նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկատվություն կտրամադրի՝ կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով»,- նշել է ՔԿ խոսնակը: