Հայաստանում ողջ մնացածների համար Արևմուտքի, «ժողվրչոյի», նրա ոհմակի կողմից նախապատրաստվող և ուղիղ Դժոխք ուղղորդող ճանապարհը. 3 (տեսանյութեր)

«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող». Վազգեն Սարգսյան

 

Սկիզբը` այստեղ 

Մեր արտաքին ու ներքին թշնամիները երկար ժամանակ մնալով անպատիժ ու կարծելով, թե միշտ էլ այդպես է լինելու, լկտիացել են այն աստիճան, որ այլևս չեն  թաքցնում մեր հոգևոր կործանումն ուզելու իրենց ցանկությունը:

Նրանցից մեկը, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում Եվրոպական միության (ԵՙՄ) պատվիրակության ղեկավար, սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինն է, որը մայիսի 31-ին «Ժողովրդավարության հայկական ֆորում» կոչվածում ելույթ ունենալով, հայտարարել է . «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան»:

Ընդգծենք, որ Վիկտորինի այս հայտարարությունըՆիկոլին և Նիկոլի իշխանությանն ուղղված ԵՄ-ի և անձամբ սոդոմական դեսպանի պահանջն է, որը զուտ դիվանագիտական նկատառմամբ ներկայացված է իբրև ցանկություն: Եվ քանի որ Նիկոլը Հայաստանում Արևմուտքի, ներառյալ նույն ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի գործիքը՝ կամակատարն է հայերիս դեմ իրականացված, իրականացվող, ինչպես նաև նախատեսված վնասակար ու կործանարար ծրագրերում, ապա բավական մեծ է վտանգը, որ Նիկոլը, Նիկոլի իշխանությունը Ստամբուլյան կոնվենցիան վավերացման նպատակով շուտով կմտցնեն «Ազգային ժողով»:

Մանավա՛նդ, որ Նիկոլն ինքն էլ, մեղմ ասած, աչքի չի ընկնում բարոյականությամբ, նույնիսկ չի թաքցրել և «Երկրի հակառակ կողմը» «գրքում» լայնորեն արտահայտել է սեռապես շեղվածի իր հակումները՝ այլասերվածներին միանգամայն բնորոշ, ավելին՝ ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» պաշտպաններից մեկն է և ջերմ հարաբերություններ ունի այլասերվածների այլ պաշտպանների, եթե ոչ հենց բուն այլասերվածների հետ:

Մոռացածներին հիշեցնենք, անտեղյակներին էլ տեղեկացնենք, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կանաչ լույս է վառվելու ԼԳԲՏ-ների և մյուս այլասերվածների, նրանց չակերտյալ իրավունքների, մասնավորապես, գեյ շքերթներ անցկացնելու, հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլ միջոցներով այլասերման քարոզչություն կատարելու «իրավունքների» առջև: Այս ամենի դեմ հանդես եկողներն էլ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Ավելին. կոնվենցիայի վավերացումից հետո ԼԳԲՏ-ների, թերևս նաև, այսպես կոչված, «սեռական դաստիարակության», «գենդերային հավասարության» խնդիրներով զբաղվող սորոսական և այլ գրանտակեր ՀԿ-ների ներկայացուցիչները կարողանալու են մտնել մեր դպրոցներ ու մեր երեխաներին «սեռական դաստիարակության» ու «գենդերային հավասարության» դասեր տալ: Բացատրել, որ գոյություն ունի երրորդ սեռ, որ երեխաներն իրենք կարող են ընտրել իրենց սեռը, և այդ հարցում ոչ ոք, նույնիսկ ծնողն իրավունք չունի իրենց արգելելու, արգելելու դեպքում էլ պետք է հայտնել ուր որ հարկն է և այլն, և այլն:

Կարճ ասած՝ այլասերվածներն ու նրանց հովանավորները կարողանալու են հոգեպես, մտովի պղծել, շեղել, փչացնել մատաղ սերնդին ու դեռահասներին, և այս դեպքում բնավ կարևոր չէ, որ մեկը կենթարկվի այդ ազդեցությանը, իսկ մյուսը, ինչ- ինչ հանգամանքներով պայմանավորված, չի ենթարկվի: Տասից եթե նույնիսկ 1- 2-ին էլ շեղեն, փչացնեն, այլասերեն, անթույլատրելի է, հանցագործություն:

Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, վերջերս երբ Կալիֆոռնիայում ԼԳԲՏ ակտիվիստները մտել են Լոս-Անջելեսի հայկական դպրոց` երեխաների շրջանում այլասերվածություն քարոզելու, երեխաների ծնողները ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառելով, թույլ չտալ, սկսվել է տուրուդմփոց, համապատասխան տեսանյութը՝ այստեղ: Կոնվենցիայի վավերացման դեպքում նույնն է սպասվում նաև մեզ մոտ, ավելին՝ որոշ պատվախնդիր, վտանգը լիովին գիտակցող ու խիստ զայրացած ծնողներ այդ կենդանիներից ոմանց, հնարավոր է, նույնիսկ շանսատակ անեն, հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության և երկար ժամանակով ազատազրկվեն:

ԵՄ սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը մայիսի 31-ին արտահայտելով Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պահանջը, շատ լավ գիտեր ինչ էր ասում: Պարզվում է, դրանից 1 օր առաջ սոդոմական մեկ այլ էմիսար՝ ԼԳԲՏ իրավունքների հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնաց Լորդ Նիկ Հերբերտը, այցելել է Հայաստան և հանդիպումներ ունեցել Նիկոլի կառավարության, «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորների, Հայաստանի մարդու իրավունքների «պաշտպանի» և այլոց հետ: Վերոնշյալ հանդիպումների ու քննարկված հարցերի վերաբերյալ Ֆեյսբուքի օգտատերերից Արթուր Թովմասյանն իր էջում գրել է .

«Արևմուտքը գրոհում է նաև ազգային և հայկական արժեքը՝ ավանդական ընտանիքը:

Բացի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց, Հայաստանում տեղի են ունենում այլ գործընթացներ, որոնք մի օր կարող են մեծ խնդիրներ առաջացնել մեր երկրի համար։ Այսպիսով, մայիսի 30-ին Լորդ Նիկ Հերբերտի այցը Հայաստան մնաց գրեթե աննկատ, ով «Գլոբալ հավասարության» խորհրդի նախագահն է և ԼԳԲՏ իրավունքների հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնացը:

Հանդիպելով ՀՀ ՄԻՊ Անահիտ Մինասյանի, ԱԺ-ը պատգամավորների, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հերբերտը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հետաքրքիր է, որ հանդիպմանը կառավարիչի նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մինասյանն առաջարկել է համապարփակ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիան», սակայն, ըստ երևույթին, դա սկսել է անել ոչ թե հայ հասարակության, այլ Հայաստան ժամանած բանագնաց Նիկ Հերբերտի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հետ, վերջինս միացել էր «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Հիշեցման կարգով ասեմ, որ «ԻԼԳԱ»-ն (ԼԳԲՏ անձանց պաշտպանության եվրոպական ցանցը) էական ներդրում է ունեցել «Ստամբուլյան կոնվենցիայի» ստեղծման գործում, թեև դեռ մեզ բոլորիս փորձում են խաբել, թե այս կոնվենցիան ԼԳԲՏ-ի հետ կապ չունի:

Ի թիվս այլ բաների, այս հանդիպումից անմասն չմնաց նաև հայաստանյան «Նոր սերունդ» ԼԳԲՏ ՀԿ-ն, որը ակտիվորեն պաշտպանվում է արևմտյան դեսպանատների կողմից (ակտիվորեն մասնակցելով  նրանց «ծիածանային» հավաքներին), որին նրանք ժամանելուն պես սկսել են բողոքել հավաքին, թե իրենց «ԼԳԲՏ քրիստոնյաներ» հավաքները մի քանի տարի առաջ ճնշվել են Երևանում:

Հայաստանը արևմուտքի հետ ռազմավարական համագործակցությունը, մեղմ ասած, խոստանում է լինել շատ «վարդագույն», իսկ ինչի՞ է վերածում Հայաստանը և հայ ավանդական ընտանիքը, այս հարցի պատասխանը միանշանակ պետք է տա հայ հասարակությունը:

Հ.Գ. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»:

Սպարապետ Վազգեն Սարգսյան»:

 

Արթուր Հովհաննիսյան