ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 12-13-ը գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Վաշինգտոն: Նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի SNOG դիտորդական խմբի անդամների հետ», – նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ: