Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Քեյփթաունում BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։