ՌԴ ԶՈՒ-ն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերում առկա Բայրաքթար TB2 դրոնները. Business Insider

Ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ-ին փոխանցված գրեթե բոլոր Բայրաքթար TB2 անօդաչու թռչող սարքերը՝ ուկրաինացի զինվորներին զրկելով կարևոր ռազմավարական միջոցներից, գրում է Business Insider-ը:

Վերլուծաբան Սամուել Բենդետը, որի խոսքը մեջբերում է պարբերականը, նշում է, որ նման դրոնները լավ են աշխատում այն պայմաններում, երբ հակառակորդը չունի հակաօդային պաշտպանության բարդ համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Սակայն Ռուսաստանի զինված ուժերը շատ արագ սկսեցին կիրառել իրենց ՌԷՊ-ը և խոցեցին բազմաթիվ ուկրաինական ԱԹՍ-ներ, ասվում է հոդվածում։

«Ռուսաստանը մարտական գործողությունների առաջին ամիսներին խոցելի էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների համար, բայց շուտով այն հարմարվեց՝ կատարելագործելով իր ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, և այդ ժամանակից ի վեր հաջողությամբ ոչնչացնում և խլացնում է ուկրաինական շատ անօդաչու թռչող սարքեր», – նշում է փորձագետը: