Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք․ ԿԽՄԿ ներկայացուցիչ

«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։

Նա նշել է, որ եթե զինծառայողի ընտանիքի և իշխանության կողմից լինում է դիմում կամ որևէ հաստատում որոնման հետ կապված, այդ դեպքում երկխոսության միջոցով հարցը ուղղում ենք մյուս կողմին։ «Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել. այս պահին դեռ հետևում ենք իրադարձություններին»,- նշել է նա։

Հիշեցնենք, մայիսի 26-ին ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են, սակայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել նրանց տեսակցել։