Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույր Լուսինե Ղուկասյանը

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը @ArmeniaSputnik-ին հաստատեց տեղեկությունը, որ Լուսինե Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես կալանավորվել է։