Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

1-ին մաս

Ղարաբաղը պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։ Մ.թ.ա. 180 թվականին Արցախը դարձավ Մեծ Հայքի թագավորության 10-րդ գավառը՝ 15 գավառներից մեկը։

Ղարաբաղ անունը կարելի է ստուգաբանել հայերեն բազմաթիվ բառերի, արմատների միջոցով, որոնք էլ կազմում են Կարապախ-Ղարաբաղի հավաքական պատմական ու մշակութային ժառանգության կենսագիրը։ Բառային իմաստը բառի բովանդակությունն է, ծագումնաբանական տեսակետից Ղարաբաղ անունը բազմաշերտ է:

Ղարաբաղ անունը հայտնի է Արցախ, Աղուանկ, Ալուբանի, Ալուպօնես, Կապաղակ Օրխիստենա ևն անուններով։

Ղարաբաղ-Կարաբաղ անվան գաղափարը կապված է Կար Նահապետի, Կարապ համաստեղության, Հայկ Օրիոնի համաստեղության Betelgeuse Բետելգայծ ալ կարմիր Ուսաստղի, Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյայի-լույսի գաղափարի անվան հետ։

Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյան տարբեր ժամանակաշրջանների Հայկյան աստվածության կրողն ու մարմնավորողն է, նախաքրիստոնեական ու քրիստոնեական ժամանակաշրջաններն իրար կապող կամուրջը, Աղուանկի ու Կարաբաղի վարդապետությունը կապող հոգևոր կամուրջը։

Այս գաղափարն է հաստատում Արցախի Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցում ամփոփված Ս. Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխը, որը մեծ դժվարությամբ այստեղ էր բերել Հասան Ջալալ իշխանը: «Հենց նրա կողմից էլ 13-րդ դարում՝ 1211-1240 թթ․ Հովհաննես Մկրտչի գլխի սուրբ մասունքի վայրում կառուցվել է եկեղեցի», այդ ժամանակաշրջանից սկսած Ղարաբաղ անունը տարածվել և արմատավորվել է երկրատարածքում։

Լեռնային Ղարաբաղը հայերենում անվանում են Լեռնային Ղարաբաղ Lernajin Gharabagh, գիտական տառադարձում Leṙnayin Łarabał։

Ադրբեջաներեն Dağlıq Qarabağ կամ Yuxarı Qarabağ, «լեռնային սև բաղ» կամ «վերին սև բաղ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։ Արցախ-Ղարաբաղ անունը նոր՝ «սևբաղ» իմաստն է ստանում թուրքական էթնոսի ներխուժումից, ասպատակություններից և տեղակայվելուց հետո։

Ղարաբաղ «Карабах» անվան իմաստը փոխանակել են թուրքերեն «qara»՝«սև» և պարսկերեն «bağ»՝«այգի» բառերով, միասին նշանակում է՝ «սևայգի»։ Հետագայում Ղարաբաղի, Սյունիքի տարածաշրջանների Կար-քար-կարմիր մակդիրներով բազմաթիվ անուններ ստացան թուրքերեն սեւ-«qara» անունն ու իմաստը։ Ղարաբաղ անվան այս նոր իմաստը թուրքերեն սեւ-«qara», պարսկերեն-բաղ-«bağ»՝ բառերի արհեստական նույնականացումն է, համակցումն է, որը չի համապատասխանում պատմական Ղարաբաղի լեզվաբանական իմաստին և հոգևոր գաղափարին։

Название «Карабах» происходит из тюркского слова «кара»-чёрный и персидского «баг» -сад. BĀḠ i. Etymology — статья из Encyclopædia Iranica. W. Eilers

Aserbaidschanischen „qara“ „schwarz“ und „bağ“ „Garten“, zusammen bedeuten sie„schwarzer Garten“.

Michael Reinhard Heß: Panzer im Paradies. Der Berg-Karabach-Konflikt zwischen Armenien und Aserbaidschan. Verlag Dr. Köster, Berlin 2016, ISBN 978-3-89574-906-3, S. 29–32, 23–28 (verlag-koester.de [PDF; 1,7 MB] – Leseprobe des Verlags).

Այսպիսով «Ղարաբաղ-Սևբաղ» անունը պարսկա-ադրբեջանական լեզվական արհեստա կան միացության արդյունք է, ածական, որը հավանաբար բնության հանդեպ գործած պարսկա-ադրբեջանական գործողությունները բնութագրող ածական է, հիմնազուրկ բառ է, գիտական հիմք չունի, կապված չէ Ղարաբաղ անվան արմատական իմաստին։

Ղարաբաղ, Կարապախ, Կարաբար, Կարաբագ անունը

Ղարաբաղ անունը հայոց լեզվում հայտնի է Կարապախ-Կարապահ-Ղարաբաղ-Կարաբագ-Կարաբար և բարբառային այլ ձևերով․ արտաբերվում է ղ>կ, ղ>խ, ղ>գ, ղ>ր բ>պ հնչյունափոխություններով։

Ղարաբաղ անվան առաջին արմատը հանդես է գալիս Կարաբ, բառակ, կաբառ, կաբալա, Կապաղակ տարբերակներով, հակառակագրությամբ, վանկերի փոխատեղությամբ, որոնք արվում են գաղտնագրության կամ նույն բառի մեկ այլ գործառույթը նշելու նպատակով։

Ղարաբաղ -Կարապախ-Արցախ անվան վերջին աղ-ահ-ախ-ար-ագ արմատները բազմիմաստ են, պատկանում են նույն լույսի աստվածության գաղափարին։

2-րդ մաս

Կարաբաղ անունը ծագում է Հովհաննես Մկրտիչ Կարապետի մարգարեական գաղափարաբանական ուսմունքից։ «Ահա Լույսին՝ Քրիստոսին նախորդող Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ -Նախակարապետ, որ նշանակում է լույսի առաջնորդ»։ Հովհաննեսին տրվող տիտղոսանուններից է «ԵՂԻԱ» անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (Մատթ.11: 14,4: 4) հինկտակարանյան մարգարեության հետ։ Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են Հայկ-Օրիոնի «Լուծ-լույս+ծի, Լուսատու, Առավոտյան աստղ, Լուսաբեր, Արուսյակ» մակդիրները։

ՂարաբաղԿարապախ անվան ծագումը և մեկնաբանումը

Ղարաբաղ անունը բնիկ հայկական անուն է, այն կապված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կարապետի «Կարապետ» և «Եղյա» տիտղոսանունների հետ՝ Կարապ+աղ։

Ղարաբաղ անունը Կարապաղ անվան բարբառային տարբերակն է: Մեկնաբանենք անվան Կարապաղ գրական հայերեն տարբերակը կ<ղ հնչյունափոխությամբ։

Կարապաղ՝ Կարապ+աղ անունը կազմված է կար +ապ+աղ երեք արմատից։

Առաջին՝ Կար արմատն ունի Կար – նախահայր իմաստը,

Երկրորդ արմատը – Աբ ՝ հայր իմաստը,

Երրորդ արմատը Աղ -յեղ, յԵղիա անունն է, ունի նաև օծման գաղափարը։

Այսպիսով, Կարապախ, Կարապահ,Ղարաբաղ անունը կազմված է Մկրտիչ Կարապետի Կար նախահայր, աբա- հայր և աղ- Եղյա տիտղոսանուններից։

Կար արմատի պատմական հիմքերը

1․ Կար նահապետի մասին են հիշատակել Ղևոնդ Ալիշանը, <եւ յետ նորա ԿԱՐ «իբրու կարող բոլորին», ըստ իմաստակութեան Մագիստրոսի․ «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան»։

-Տ՛Ն.Հ.ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆԸ (ՀՆԱԽՕՍՈՒԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱ ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ » էջ-66) նշում է․ «Կար նահապետ մեր․․»

-Սանսկրիտում «kāraka[kaaraka]»1.Արարիչ, ստեղծող, – kar [kar]pf. cakāra/cakré; aor. ákārṣīt/ákṛta; Ա՛Կար Աստված p. kriyáte; pp. kṛtá) делать, совершать-कर kará [kara] 1. ստեղծող -делающий; 2. m рука Учебный санскритско-русский словарь Кочергиной»․

Սանսկրիտում kará Աստված, ստեղծող, արարող իմաստը նույնական է հայերենի Կար Նահապետի անվան իմաստի ու գաղափարի հետ։

-Aarra nach arabien ist Agarrau-AGaarra- Հայգարրա- ագարրա-արրա, Հ-ի անկումով դարձել Այգարրա, Այ- անկումով Կարրա, Կ-ի անկումով Արրա։

2․Կարապ անվան երկրորդ ապ-աբ արմատն ունի ապ-աբ հայր իմաստը․

-Կարաբաղում հորն ասում են ԱՊԱ, հայոց լեզվի այլ բարբառներում՝ աբա, աբի․ ափո։

-Աբբա նշանակում է հայր, աբբահայր, վանահայր։

Աբբա անունն է կրում Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կարապետը, որին լատիներենում անվանում են Johannes Baptista

-Baptista ԲաԲտիստա, Johannes Baptista անվան Bap արմատը նույնական է աբաբ կամ աբբա անվան հետ։ Bap արմատի -a- սկզբնատառը սղվել է։ Baptista- A-Bap -tista -ԱԲԱԲ, ti- լույս, a-sta Աստված։

Baptista «աբաբ-տի աստ» անունն ունի Աբ-Հայր, Տի-լույս, Աստ -Աստված իմաստը։

ԱԲԲԱ լույսի Աստված, Լույսի Հայր Աստված։

3․Երրորդ՝ Աղ արմատը, Աղ-յեղ արմատն է, Հովհաննես Մկրտչի «ԵՂՅԱ» մարգարեկան տիտղոսանունն է։ «Հովհաննեսին տրվող մակդիր համեմատություններից է նաև «ԵՂՅԱ» անվանումը։

4․Կարապաղ անվան երրորդ՝ աղ արմատը հայերենում նշանակում է նաև եղ-ալ կարմիր լույսի ծնունդ, որը կապված է Betelgeuse Բետեղգեյզե- Հայկ-Օրիոն լուսաստղի հետ։ Աղ արմատն է կրում մայրական սկիզբ՝ Եղիսաբեթը, Ս. Հովհաննես Մկրտչի մայրը, եղամայր, աղամայրը։ Եղիսաբեթ անունը կազմված է Եղ-այա-աս-բայթ արմատներից։

Աղ արմատն են կրում Եղբայր, աղբայր, Աստաղիկ, աղջիկ, աղավնի, աղբյուր և այլն բառերը:

Կարաբաղում մորն ասում են Այա, հորն ասում են Աբա-ապա։ Աղ արմատից էլ ծագել են Ղարաբաղի տեղանունների այնպիսի անուններ, ինչպիսիք են Աղունակ, Աղվանք, Աղվերան, Մարաղա, Կապաղակ կամ Կապարակ և այլն:

3-րդ մաս

Ղարաբաղ անունը հայտնի է եղել նաև Կարաբագ անունով:

Ղարաբաղ անունը հայտնի է նաև Կարաբագ անունով, որն ունի Կար Աստված իմաստը։ Կարաբագ անունը կազմված է Կար-բագ բաղադրիչներից։

Առաջին «Կար» արմատը kará Աստված իմաստն ունի, երկրորդ «բագ» արմատը հայերենի բագ-Աստված իմաստն ունի; Բագ անունը իրաներենից փոխառություն չէ, հայերն արմատ է, կապված է Հայկ-Օրիոն առավոտյան աստղի անվան հետ։

ԲԱԳ արմատից են կազմված հայերենի Բագբարտի, Բագարան, Բակուր, Բաքու, բագին հատուկ և հասարակ աստվածանունները։

Բագ անվան մեկնաբանությունն ու կազմությունը․ Нирукта – Նիրուկտա բառարանա գիտությունը սանսկրիտի, սուրբ գրությունների ծագումնաբանությունն ուսումնասիրող բառարանագիտություն է՝ մ․թ․ա 6-րդ /5-րդ V-VI веков до н․э, նշանակում է «բացատրված, մեկնաբանված»։ ( Нир. 12.13) The 5th/6th-century BCE Nirukta (Nir. 12.13) describes Bhaga as the god of the morning։ Нирукта Նիրուկտա բառարանը Bhagas-Бхаг-Բհագա աստծուն նկարագրում է որպես Առավոտյան Աստված՝ ԱՅԳ։

Փոխառություն իրանական աղբյուրից՝ հավանաբար միջին մեդ. (մար.) * arōsī- «արշալույս»։

Bhaga կամ Bhagas անունը, «Ա» սկզբնատառի սղումով, բառացի Աբհայգաս անունն է, որտեղ Աբ-հայր, Հայգ-Հայկ, Աս- Աստված անունն է, որը նշանակում է ԱԲ-Հայկի Առավոտյան Աստղը, Այգը, լույսը։

Ղարաբաղ անունը սանսկրիտում գրվում է Կարաբար:

Ղարաբաղ անունը սանսկրիտում գրվում է Կարաբար, ր-ղ հնչյունափոխությամբ, քանի որ սանսկրիտում և մի շարք այլ լեզուներում բացակայում է հայերենի -ղ- տառը և հնչյունը։

Ղարաբաղ անունը Սանսկրիտում նշանակում է տիտղոս, կոչում « কারবার Карабар Призвание, РУССКИЙ САНСКРИТ – УЧЕБНЫЙ СЛОВАРЬ”, որն էլ համապատասխանում է Ղարաբաղին տրված տիտղոսանվանը։

-Կարապետ անունը P. de Lagarde Beiträge zur Bakctrischen Lexsicographie. Leipzig 1868. 41,26, դնում է Karpati-kara pati անվան հետ։ (Հր․ Աճառյան, Հատոր 2, Էջ 545): Հովհաննես Մկրտիչ Կարապետի անունն են կրում Կովկասի Կարպատյան լեռները Կարապետ»- Karapati,

Նիկողայոս Մառը Կարապետ անվան լույսի առաջնորդ, առաջընթացիկ իմաստը կապում է Կարապ բառի հետ, «Կայ Կարապ» անունով համաստեղութիւն(Մխիթար աբբայի աշակերտներ, ԲՀԼ, Հ2, 1769)»,

Նիկողայոս ՄառըԿարապետ կապում է նաև Ger-bed- Աստված բառի հետ (Հր․ Աճառյան Հատոր 2, Էջ 545):

 4-րդ մաս

Խաչենում՝ Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը դարձավ Գանձասարի եկեղեցին։ Ինչո՞ւ։

Գանձասարում ամփոփվեց Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխը։

Գանձասարի վանքը Խաչենում՝ հռչակվեց Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը: Սյունիքի և Արցախի հայկական թագավորություններում, այնուհետև՝ Խաչենի Իշխանաց տան և Կարապաղի հինգ հայկական մելիքությունները ժառանգաբար ընդունեցին Հայ Առաքելական եկեղեցու Աղվանքի Կաթողիկոսարանը, սրանց նստավայրը եղել է Գանձասարի վանքը Խաչենում՝Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը դարձավ Գանձասարի եկեղեցին։ Կարաբաղի Գանձասարը և Աղվանքը ցեղական-կրոնական, հավատքի սկզբունքներով պատկանում են նույն ազգին և նույն ազգից սերած ցեղամիություններին։

Ինչպես Հայկը որդիներով և ամենայն աղխով հանդերձ եկավ Արարատ, այնպես էլ նրա ժառանգորդ Հովհաննես Lup-on-es, aLup-on-es, Ալապ -Օնեսն իր ցեղով, որդի ներով ու ցեղամիություններով եկավ բնակվեց տարածաշրջանում բնականաբար անվանելով Ալուպօնեսի- Ալուբանի -Ալբանի և այլն։ Հայկի Օան-Ուան-Օնես անունները նույնականանում են Օվաննես, Հովհաննես անունների հետ:

Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյան Գանձասարի և Աղվանքի հոգևոր ու կրոնական երկու տարբեր ժամանակաշրջանների կամուրջն է։ Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխը ամփոփեցին Գանձասարի Խաչենի վանքում և երկիրն անվանեցին Կարաբախ –Ղարաբաղ:

aLup-on-es, Ալափօնես, Օնես, Օհան, Հովհաննես, Ալուպանի, Ալաբանի

Lup-on-es, Lup-en-ii անվան մեջ բառասկզբի նախահար ա կամ ե ձայնավորը սղվել է, վերականգնելով մենք ստանում ենք aLup-on-es, Ալապ -Օնես կամ Ալափ -Օնես, ու>ա ձայնափոխությամբ Ալափօնես Օնես -Օհանես անունը։

Lup-on-es, aLup-on-es, Ալապ -Օնես անունը կազմված է․

Ալ-կարմիր, սպիտակ, Եղ-աղ- լույս եռիմաստ արմատներից։

Աբ-աբա հայր,

Օնես-Օհան-Հովհաննես անունից։

Այսպիսով Ալուփօնես, Ալուպանի, Աղունակ անունները նույնպես կապված են Եղյա Հովհաննես Մկրտիչ Կարապետի անվան հետ, որի ժառանգական իրավունքի շարունակողը դարձավ Գանձասարի եկեղեցին։ Վերլուծությունից պարզվում է Lupon/en(es) ցեղը նույն Հովհաննես Կարապետի ցեղն է։

Անտիկ պատմիչների Մովսես Կաղանկատավացու «Ալբանիայի պատմությունը» (4 – 7 -րդ դարեր), Մովսես Դասխուրանցին (7 – 10 -րդ դարեր), Մովսես Խորնացին 5րդ դար, Ստրաբոնն իրենց գրություններում, Равенски Анонимус Равеннски Анонима-յի «Տիեզերագրությունը» երկում նշում են Կովկասյան Ալբանիայում ապրող Lup-on-es, Lup-en-ii ցեղանվան մասին։ Ագաթանգեղոսը նշում է հունարեն տարբերակի lupones ցեղանունը։

«Իսկ հույներն ու հռոմեացիները Alban- հիմքը օգտագործելով այդ երկրի բնիկների համար՝ որպես հավաքական անուն, այնպես էլ հայերն էին վարվում՝ Lupon/en(es) անվանումը պահպանել են տվյալ կոնկրետ ցեղը կոչելու համար»։ 163՝էջ

ՄԵԼԱԴԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ «ՀԱՅԵՐԵՆԻՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐ (Հոդվածների ժողովածու)»։

Ղարաբաղ անվան կապը Աղուանկ- Ալբանիա անվան հետ Աղուան և Աղուանկ, Աղվանք Ալուբանի. Ալբանիա անունը հայերենում ունի Աղուան և Աղուանկ, Ալուբանի, կամ Aghwank, (Հին հայերեն, գրաբար-Աղուանք Ałwank, Алуанк նոր հայերեն Աղվանք անունները։

Աղուանկ՝ ուա=վ – Աղվանք։

Աղուանք –Ալուանկ անունները կազմված են Աղ+անկ բաղադրիչներից,

-Աղ- արմատն ունի․ աղ, եղ՝ լույս, ճրագ իմաստը, Ալ-կարմիր և սպիտակ աստվածության իմաստն ունի։

Անկ- Ղարաբաղի բարբառով՝ Անգ: Անգ -արմատն ունի Աստված, հրեշտակ իմաստը, այն կապված է Հովհաննես Մկրտիչ Կարապետի Անգղ-Անգեղ հրեշտակ տիտղոս անվան հետ, Հայկազունիների Անգեղաց Տորք տոհմանվան հետ, Անկի-Էնկի Հայկի անվան հետ:

Հր․ Աճառյան Հատոր 1, Էջ 184, Arica 54, P. de Lagarde Urgeschichte Armenii, 763, Անգղ բառը համեմատում է Կարապետ բառի հետ։ Կարապետը ըստ սկիւթացւոց «հրեշտակ» է նշանակում։

Անկ-Անգը- Անգղաձև մի Աստված էր, որ հետո հրեշտակի պաշտոն ստացավ։ Հայասական Un(a)gašta – նույն Անկ(գ)աստղ անունով»։ «Անկ կամ Զանկ անունով աստղի կամ աստեղատան Un(a)gašta հայասական Անկ Աստծո մասին է խոսքը։ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ – ՏԱՐԵԳԻՐՔ 2017 ԱՆԿԱՍՏԵՂ1 (Տոմարական մի եզրույթի հետքերով 65-66 ) Գայանե Սիմոնյան»

Բազ անունն է կրում Քարբազար- Կարբազար -Kalbajar անունը։

Մովսես Խորենացին գրում է. «Ի զաւակ է Պասքամայ, ի Հայկայ թոռն է, Տուրք (Տորք) անուն կոչեցեալ, Անգեղեայ»։

Պասքամը Հայկի Բազ անունով որդին է։ Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից կոչվում է Բազումք։

Պաս-Բազ անունից են կազմված Բզնունիների ցեղանունը: Բազ արմատն է կրում Քարբազար- Կարբազար -Kalbajar անունը։

ԱնկԱնգ արմատը

Անգեղը Հայկի թոռն է, Հայկազունի, Հայկի Էնկի- Энки– Անկի անունն է: «Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝Հովհաննեսին կոչում են նաև «Հրեշտակ» ԱՆԳՂ։ Գրաբարում «հրեշտակ»։

Անկ-Անգ արմատից են կազմված Աղուանկ, Կողմանք – Koghmank, Ղազանչ-Ղազանգ, Զանգեզուր, Զանգելան, Լփնիք -ալ -ափ- անկ և այլ անունները։

Կապաղակ- Кабала, Кабалака, Кабалак, ал-Хазар, Хазаран,

Հայերենում Kapałak, Կապաղակը հնագույն քաղաք է, Կովկասյան Ալբանիայի առաջին մայրաքաղաքը (մինչև 6-րդ դար), առևտրի խոշոր կենտրոն մինչև 15-րդ դարը։ Կապաղակ անունը կապված է Կաբալակ- Բառակ անվան հետ։ հակառակագրությամբ Կայ+պաղակ։

Կազ արմատը

Կազ արմատի ծագումը կապված է Հայկազյան կազ բաղադրիչի հետ։

Ղազանչեցոց եկեղեցու անունը կազմված է Կազ-անգ արմատներից, երկուսն էլ պատկանում են հայ լեզվին և մշակույթին։

Կազ-արմատը Հայկազյան կազ բաղադրիչն է,

Անգ- Հայկի Էնկի- Энки– Անկի անունն է։

Կազ

Հայտնի է նաև ал-Хазар, Хазаран – անունով։ ал-Хазар- Ալ Կազար, Կազարան, Կազանչի, Կովկազ անունների կազ բաղադրիչը ծագում են Հայկազյան կազ բաղադրիչից։

Այսպիսով վերականգնեցինք Կարաբաղ-Ղարբաղ-Ալուփօնես, Ալուպանի, Աղունակ, Կապաղակ երկրանունների գաղափարաբանական ու կրոնափիլիսոփայական իմաստ ունի։

5 մաս

 Ղարաբաղ կամ Կարափաղ, Քարափաղ

Ղարաբաղ անունն ունի նաև երկրաբանական, աշխարհագրական իմաստ՝ Կարապաղ կամ Քարափաղ իմաստով։ Կարապաղ կամ Քարափաղ անունը կազմված է Քարափ+աղ կամ Քար+ափ+աղ արմատներից։

Հայերենում Կար բառն ունի նաև քար իմաստը։ Քար- Kar բառը բնիկ հայերեն հնախոսական բառ է, առաջացել է Քարքառա-Karkara-կարծր, կոշտ բառից։ (Հր․Աճառեան։ Հատոր 4, Էջ 559)։

Բաղադրյալ սանսկրիտ բառեր՝ cara. cara-acara-ամբողջ աշխարհը․ կենդանի և քարացած SB 4.2.2 cara-acara-akhyam-և ամեն ինչ, սանսկրիտում «քարը» բառն ունի անշունչ, քարացած իմաստը։

«Ղարաբաղ» անվան առաջին՝ «ղար -կար -քար» արմատը հայերեն քար բառն է, կ-ք-ղ հնչյունափոխությամբ, նշանակում է՝ քար, կար, կիր, քարակույտ և այլն։

Երկրորդ՝ Ափ կամ աբ բաղադրիչը նշանակում է սահման, ափ։ Քարափ-Karap, Քար և ափ բառն ունի քարաժայռերից կազմված սահմանք՝ ափ իմաստը:

Երրորդ՝ աղ բաղադրիչը կապված է Կարապաղի բնության օգտակար հանածոների, եղ- աղային հանքերի իմաստի հետ։

«Քարափաղ» անունը նույնպես կապված է Կարապաղ-Ղարաբաղ անվան գաղափարի հետ։ Քար բառը, կ-ք հնչյունափոխությամբ Կար-քար-կայա անուններով Կար նահապետի խորհրդանշանն է՝սանսկրիտում cara-acara՝ կենդանի ու քարացած։

Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը խորհրդանշաններ են, մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերին՝ քարից են ծնվում և քարի մեջ են մտնում Աստվածները։

Ըստ Հրաչյա Աճառյանի Քարարձան նշանակում է Կար ահրի ձայն կամ Կար Աստծո ձայն։ Լեռները, քարաժայռերը արձագանքում են։

«Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ», Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143],

Կար արմատն են կրում -Կիրակի-Կարակ բառը։

-Кара Божия, Ռուսերենի Божья кара-кара Божия բառակապակցությունը։

-Карандаш — մատիտ, Կարան+տաս -տասի գրողը, տաս պատվիրան գրող Կարը

-Кар+даш- ընկեր տասի տերը, նույնպես կապված է տաս պատվիրանի հետ։

-Кар -Коран անունով կրում է իսլամական Սուրբ Գիրքը՝ -Коран -Ղուրանը, որի արմատը նույնպես Կար աստվածաբանական արմատն է։

Կարաբաղ երկրում աստվածաբանությունը ձուլվել է բնագիտությանը, խորհրդա պաշտությունը ձուլվել է բնությանը, հոգևորը ձուլվել է իրականությանը։ Բնությունն ու բանականությունը ձուլվել են նախաքրիստոնեական ու քրիստոնեական Վարդապետության ոգուն։

Նախաքրիստոնեական ու քրիստոնեական Կարաբաղի կապող հոգևոր վարդապետության կամուրջը Հովհանննես Մկրտիչ Նախակարապետ-Կարապետն է։

Արցախ, Կարաբաղ, Կապաղակ, ALup-on-es, Ալ-աբ-Օնես անունները Նախակարապետ, Հովհաննես Կարապետ, Եղյա, Ճրագ, Ձայն, Կար աստվածության, գաղափարախոսու թյունն է։

Այսպիսով հիմնավորեցինք Ղարաբաղ անվան բուն հայկական աստվածաբանական և երկրաբանական իմաստները, որոնք կրում են հայ կրոնափիլիսոփայական գաղափարա խոսության միտքը և ոգին։

Կարաբաղ -Արցախի տարածաշրջանի անունների՝ հայերենի -սանսկրիտի- հինդու-լատիներեն նախալեզվից սերած ցեղակից լեզուների և այլ լեզուների մեջ եղած ընդհանրական տարրերը՝ հնչյունները, ձևույթները, բառերը, քերականական ձևերը սերում են մեկ հիմքից, աղբյուրից, հետևաբար մեկ նախաձևի պատմական զարգացումներն են, տվյալ դեպքում հայոց լեզվի պատմական զարգացման արդյունքներն են։

Այսպիսով, պատմահամեմատական լեզվաբանության եղանակներով Կարաբաղ-Ղարաբաղ-Կապաղակ- Ալուփօնես, Աղուանկ անունների Կար-Աբ-Աղ-ալ արմատներով ու լեզվաբանական փաստերով հաստատեցինք այդ անունների ծագման իրողություններն ու պատմականությունը, ծագումնաբանական ընդհանրությունները։

Գրականություն

Կար Նահապետ-ՎստասԿար

*-«Հեղինակ՝ ՉԱՄՉԵԱՆՑ ՄԻՔԱՅԷԼ

Բաժին՝ Հայ դասական մատենագրութիւն

Թեմա՝ Պատմագրութիւն

Պատմութիւն Հայոց, Հատոր Ա.

Յօրինակս ինչ Խորենացւոյն ոչ դնին անուանքս Վստամ եւ կար ի կարգս Հայկազանց, այլ` ի կարգս թագաւորացն Ասորեստանեայց. Եւ այն եւս խառնեալ ի մի, այսինքն է՝ Վստասկար:

Իսկ՝ի ձեռագրի միում թէպէտ եւ ի կարգս Հայկազանց դնի, բայց յօդեալ նոյնպէս ի Վստասկար. Բայց յայլ ձեռագիրս դնի ուրոյն ի կարգս Հայկազանց`Վստամ, եւ կար. Որպէս եւ աւանդեն Յովհաննէս կաթուղիկոս, եւ Վարդան. Ընդ որս եւ Գրիգոր Մագիստրոս հանդերձ ստուգաբանութեամբ իմն ի մէջ բերէ զանուանս նոցա` յասելն. ու՞ր կար՝ իբրու կարօղ բոլորին: Որով յայտնի երեւի, թէ նոքա եւս էին ի կարգս նահապետաց մերոց: Եւ ոչ միայն նոքա, այլեւ այլք ոմանք նովին անուամբ. Զորս՝ ի բաց թողեալ է գրագրաց, այլ մեր գտեալ զոմանս` կրկին եդաք:»

*3․ Տ՛Ն . Հ. ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆԸ նշում է․ «Բազում մատենագիրների պատմություններից, ազգիս գտանեմ զայս Զօրօասդր լինել Կար նահապետ մեր, որ յաւուրս դատաւորացն Իսրայէլի՝ ․․․ զանունս Կար փոխեալ կարծեմ` ՛ի Ա-ր կամ՝ ՛ի Էր, որպեսզի օտար ազգերը կարողանան արտասանել»։ (ՀՆԱԽՕՍՈՒԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ Տ՛Ն . Հ. ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆ էջ-66)

*Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

*Կարապետ Տիտղոսը օգտագործվել է միայն Հովհաննես Կարապետի համար, Զենոն 10, Կաղանկատվացի, Լաստիվերցի, Մագիստրոս,Սուրբ Կարապետի վանքը Մշում‣հռչակաւոր էր հինաւուրց Սուրբ Կարապետի վանքը։*Սուրբ Հովհաննես Կարապետ (Մկրտիչ)

Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը,

Հիսուս Հովհաննես Մկրտչին անվանում է «ճրագ», որը լուսավորում էր մարդկանց. «Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Յովհ. 5, 35): *Ըստ ավանդության, Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր «Սուրբ Կարապետ» վանքը:

*Ահա Լույսին՝ Քրիստոսին, նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), նշանակում է Լույս աստված, առաջնորդ, թագավորի առաջից գնացող, ճանապարհ բացող (Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, 1942,Տպագիր Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 582 )։

*Հովհաննեսին տրվող մակդիր համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը։ Սա

կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հին կտակա րանյան մարգարեության հետ (տես Մաղ.4: 4)։

Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին։

  1. Evangelist L. t. Ավետարան ըստ Ղուկասի
  2. Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք,

Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The

Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768

 

Կարինե Հայրապետյան բանասեր, լեզվաբան

Գերմանիա