Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր

Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ:

Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնո՞ղ է, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատահական անցորդ:

Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու առաջ:

Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց:

Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է:

Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից