Մոսկվայում ընթանում է Լավրով-Միրզոյան հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել  է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ մինչ այդ նույն վայրում կայացել էր Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի հանդիպումը։