Կարո՞ղ եմ ենթադրել, որ Ալեն Սիմոնյանն իր պատիվն ու արժանապատվությունը այսքան է գնահատում․ Աննա Մկրտչյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր քննվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի։

«Արդյո՞ք ներկայացված գումարի չափից կարող եմ ենթադրել, որ Ալեն Սիմոնյանն իր պատիվն ու արժանապատվությունը գումարային տեսանկյունից այսչափ է գնահատում»․ հարցը դատարանի դահլիճից հնչեցրեց Աննա Մկրտչյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանի պաշտպանին, պատասխանը, սակայն, այդպես էլ չհնչեց։