ՀՀ անվտանգության համակարգը թելադրվում է Արևմուտքի կողմից․ Հրայր Կարապետյան

ՀՀ անվտանգության համակարգը թելադրվում է Արևմուտքի կողմից․ Հրայր Կարապետյան

ԱԺ հանձնաժողովի նախկին նախագահը կարծում է, որ Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունն աննախադեպ է: Այս մասին ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։

«Եթե գլոբալ նայենք խնդրին, ապա մինչ օրս այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն փորձել է անվտանգության խնդիր լուծել, դա ավարտվել է ողբերգությամբ տվյալ երկրի համար։ Հիշենք, օրինակ՝ ինչ եղավ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլուր։ Ես վախենամ, որ նույն պատմությունը սպասում է նաև Հայաստանին»,- նկատեց Կարապետյանը։