Հերթը հասավ Կոմիտասին ուրացող զանազան ռաբիսականներին

Հասարակաց, ներեցեք՝ հանրային հեռուստաընկերությամբ գովազդում են մուղամը, որպես հայկական մշակույթ, որն աղավաղել է Կոմիտասը։ Ուր հասանք։ Պատահակա՞ն է, արդյոք այս հաղորդումն ու հաղորդման հյուրը։ Ո՛չ, ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է։ Հ1-ի ցանկալի հյուրերն են Արցախ ուրացողներ ժիրայրլիպարիտյաններ ու թաթուլհակոբյանները, Արարատ լեռն ուրացողներ տարբեր մաստի քպ-ականները և զարմանալի չէ, որ հերթը հասավ Կոմիտասին ուրացող զանազան ռաբիսականներին։ Այս ամենը՝ ուրանալ հայոց պատմություն, մշակույթ, խորհրդանիշ, վերջապես՝ հայրենիք, ըստ դավաճան-վարչապետի բացում է «խաղաղության» դարաշրջան։

Իսկ գուցե ես սխալվո՞ւմ եմ, գուցե մուղամը նույն ժողովրդավարական, արևմտյան արժե՞ք է։

Ի՞նչ կասեք, առաջադեմ արևմտամետներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից