Բրյուսելյան վոյաժները

Բրյուսելյան վոյաժները, որոնք մեզ փորձում են վաճառել որպես բանակցություններ, ոչ մի առարկայական արդյունք չեն տալու։

Ի նկատի ունեմ` մեր համար։

Բանակցությունները ենթադրում են, որ կողմերի շահերն են ներկայացված, իսկ Փաշինյանը հաստատ Հայաստանի շահերը չի ներկայացնում։

Ադրբեջանն, իհարկե, փորձելու է Փաշինյանին կորզել «Արցախը Ադրբեջան է և վերջ» ձևակերպում։

Իրականում, հոգու խորքում Փաշինյանը մեծ սիրով մասայական կհայտարարեր Արցախի վերջնական հանձնումը ուղիղ տեքստով և, վստահաբար, իր հոգին կփառավորվեր այդ բառերն արտաբերելիս։

Ուղղակի ձգձգում է, որ հասկանա, թե ո՞ր կողմն է իրեն ավելի բովանդակային երաշխիքներ տալիս թե անձնական անվտանգության, թե իշխանությունը պահելու իմաստով։

Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից