Էրդողանի մրցակիցը ներկայացրել է Մետաքսի ճանապարհն առանց Ադրբեջանի. Բաքուն արձագանքել է

Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղուի ներկայացրած Թուրքիա-Չինաստան ճանապարհի քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել է Ադրբեջանում և Թուրքիայի ազգայնականների մոտ։

Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մեկը, որը ենթադրում է արագ հաղորդակցություն Թուրքիայի և Չինաստանի միջև, որի ճանապարհը անցնելու է Իրանով և միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների մոտով։

Սակայն այս քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ քարտեզում անցնող ճանապարհը շրջանցում է Ադրբեջանը և թուրք ազգայնականների ու Ադրբեջանի երազանք «Զանգեզուրի միջանցք»-ը բացակայում է քարտեզում։

Բաքվում հայտարարել են, թե Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և Հայաստանի օգտին է քարտեզը կազմել։