Վերջին 5 տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ և հարություն առել՝ ի մեռելոց․ Փաշինյան

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի, որովհետեւ մարդը էմոցիոնալ էակ է, ինչ-որ պահի կարող է պատրաստ լինի, ինչ-որ պահի՝ ոչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատերազմի։ Ես պետության ղեկավար եմ եւ չեմ կարող ասել, որ պատրաստ եմ պատերազմի, որովհետեւ կստացվի՝ պատրաստվում ենք պատերազմի, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ ռազմաքաղաքական վիճակի վրա։ Ես պատրաստ եմ խաղաղության։ Բայց չափման միավոր չկա հոգեբանորեն պատրաստ լինելու։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդը ինչ-որ պահի կարող է պատրաստ լինել, հաջորդ պահին՝ ոչ։  Մարդու առանձնահատկությունն է դա։ Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ եւ հարություն առել՝ ի մեռելոց, եթե կարելի է այդպես ասել։ Հիմա էլ չասեն թե ինքս ինձ աստվածացնում եմ, մարդկային իմաստով եմ ասում»,- ասաց Փաշինյանը։