Մյունխենյան համաձայնագրի «ուրվականը» թափառում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհդական Դավիթ Բաբայանը գրել է․

«1938թ.-ի Մյունխենյան դավադիր պայմանագիրը մինչ օրս ժամանակակից պատմության, հատկապես ժողովրդավարության պատմության ամենաամոթալի էջերից է: Այս դավադրության արդյունքում դեմոկրատական Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համաձայնությունը ստանալուց հետո ֆաշիստական Գերմանիաան կլանեց դեմոկրատական Չեխոսլովակիան։ Այս ամոթը ոչ թե լվացվեց, այլ ավելի շուտ «սվաղվեց» նրանով, որ Անգլիան և Ֆրանսիան պատմական տեսակետից «զտարյուն» դեմոկրատիաներ չէին, դարերով ի վեր լինելով կայսրություններ, ընդ որում՝ գաղութատիրական։ Բացի այդ, հետո առաջին պլան դուրս եկավ ԱՄՆ-ը, որը դարձավ «զտարյուն» դեմոկրատական տիրություն, որը պատմական պատասխանատվություն չի կրում այս ամոթալի պայմանագրի, գաղութատիրության և այլնի համար։

Բայց հիմա Մյունխենյան համաձայնագրի «ուրվականը» թափառում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Եթե «զտարյուն» դեմոկրատիան՝ ԱՄՆ-ը, ճանաչի ժողովրդավարական Արցախը, և կապ չունի՝ նա ճանաչված է, թե ոչ՝ որպես նացիստական Ադրբեջանի մաս, ապա սա արդեն անջնջելի խարան կլինի «զտարյուն» ժողովրդավարություն համար: Ամեն դեպքում, Արցախը պետք է պահպանի իր արժանապատվությունը և պայքարի մինչև վերջ։ Վերջին խոսքը մերն է լինելու»: