Ուկրաինան փորձել է ԱԹՍ-ներով հարվածել Կրեմլին

Այս գիշեր Ուկրաինան փորձել է անօդաչու սարքերով հարվածներ հասցնել Կրեմլի նախագահական նստավայրին։ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքը շարունակում է սովորական ռեժիմով։

Ռուսաստանը նախագահական նստավայրի վրա հարձակումը դիտարկում է որպես ծրագրված ահաբեկչություն և իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների՝ որտեղ և երբ հարմար գտնի: Այս մասին նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։