ԱՄՆ-ը Ուկրաինային տվել է այն ամենը, ինչ խնդրել է հակահարձակման նախապատրաստվելու համար. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը փոխանցել է գրեթե ողջ ռազմական օգնությունը, որը պահանջել էր Կիևը՝ Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստվելու համար, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Ելնելով ուկրաինական կողմի հետ մեր բանակցություններից՝ այն մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ իրենց ծրագրած գարնանային հարձակման համար, մենք հանձնեցինք գրեթե այն ամենը, ինչ կար այդ ցանկում: Մենք ավարտեցինք (առաքումները – խմբ.) նրանց պահանջածի գրեթե 100%-ը», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քիրբին ասել է, որ Սպիտակ տունն ակնկալում է Սենատի հետագա աջակցությունը Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթների համար:

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգողը հավելել է, որ Վաշինգտոնը Կիևին խոստացել է օգնության նոր փաթեթներ՝ «շատ-շատ շուտով»: