Արաբական չորս երկրներ կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից

Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարները հայտարարել են Սիրիայի տարածքում անօրինական կերպով այնտեղ գտնվող օտարերկրյա զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Սիրիայի իրավիճակին նվիրված բանակցությունները տեղի են ունեցել երկուշաբթի՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

«Քաղաքական որոշումը պետք է նախատեսի Սիրիայի ինքնիշխանությունը, նրա քաղաքացիների ձգտումների բավարարումը և երկրի տարածքում միջազգային ահաբեկչության կանխումը: Քաղաքական որոշումը պետք է նաև սկիզբ դնի Սիրիայում անօրինական գտնվող բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերմանը։ Անհրաժեշտ է աջակցել Սիրիային և նրա իշխանություններին տարածքների նկատմամբ վերահսկողության ընդլայնման և նրա գործերին արտաքին միջամտության դադարեցման ջանքերում», – ասված է հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարության մեջ:

Աշխատանքում առաջնահերթությունը, ինչպես հետևում է հայտարարությունից, մնում է սիրիացի փախստականների կամավոր վերադարձը երկիր։

Al Hadath-ը նշում է, որ արաբական պետությունների հետ կայացած բանակցությունները Սիրիայի ղեկավարության համար առաջին շփումն են դարձել նրանց հետ 2011 թվականին Արաբական պետությունների լիգային Հանրապետության անդամակցության դադարեցման մասին որոշումից հետո: