Լավրովը ձախողված է անվանել Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի փորձերը

Արևմուտքը լիակատար ձախողել է Ռուսաստանին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ դիմելով բազմաբևեռության համաշխարհային առցանց համաժողովի մասնակիցներին:

«Օրինաչափ է պատմության ընթացքը հետ շրջելու, միջազգային հանրությանը «հորինված կանոններով» ապրել ստիպելու Վաշինգտոնի և նրա արբանյակների ջանքերի ձախողումը։ Նշեմ միայն արևմտականների՝ Ռուսաստանին մեկուսացնելու գծի լիակատար ձախողումը։ Համաշխարհային պետությունների մեծամասնությունը, որտեղ բնակվում է երկրի բնակչության մոտ 85 տոկոսը, չի ցանկանում «կրակից շագանակներ հանել» նախկին գաղութային մետրոպոլիաների համար», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։