Իրանի և Հորդանանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն՝ հարաբերությունների կարգավորման համար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին հանդիպում կունենան՝ հարաբերությունների կարգավորման համար, տեղեկացրել է Petra գործակալությունը։

«Նախարարները պայմանավորվել են ամենամոտ ժամանակներս հանդիպում ունենալ՝ եղբայրական երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչը կծառայի նրանց շահերին և կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների դադարեցմանը»,- նշվել է Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Աս-Սաֆադին նաև նշել է, որ Հորդանանը, «ինչպես և բոլոր արաբական երկրները», ձգտում է դիվանագիտական լավ հարաբերություններ հաստատել Իրանի հետ՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամերը համատեղ հաղթահարելու համար, ինչպես նաև ողջունում է սաուդ-իրանական հարաբերությունների բարելավումը։