Արևմուտքը փաստացի Աֆրիկան հանձնեց Ռուսաստանին, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը

Արևմուտքը կորցնում է դիրքերը աֆրիկյան Սահելում, մինչդեռ Ռուսաստանը հաջողությամբ ամրապնդվում է ողջ տարածաշրջանում, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Մենք տեսնում ենք Սահելում և ամբողջ Աֆրիկայում, որ շրջակա միջավայրը աշխարհառազմավարական տեսանկյունից և անվտանգության քաղաքականության ոլորտում ավելի կոշտ է դարձել։ Ռուսական նարատիվն ու առաջարկներն այստեղ, ամենայն հավանականությամբ, ամրագրվում են, իսկ արևմտյան հանրությունը կորցնում է իր դիրքերը»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Պիստորիուսը նշել է, որ տարածաշրջանը համարվում է ռազմավարական կարևորություն, ուստի՝ անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք դեռ ներկա ենք այստեղ և ներկա կլինենք ապագայում:

ՀԱՀ-ի արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի հետ բարեկամության և գործընկերության վերաբերյալ երկրի կուրսը: Նա ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։