Փաշինյանը չպատասխանեց` ինչու է կառավարության զեկույցից հանվել «Ղարաբաղյան հակամարտություն» գլուխը. Factor.am (տեսանյութ)

Ազգային ժողովի միջանցքում, այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Factor TV հարցին, թե ինչու է կառավարության զեկույցից հանվել Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բաժինը։

Հիշեցնենք, երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից ներկայացրել էր Կառավարության 2022 թվականի կատարողականի զեկույցը, որում անդրադարձ չկա Արցախի կարգավիճակին։ Եթե 2021-26 թթ․ ծրագրում Փաշինյանի կառավարության զեկույցում գրված էր, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ապա խորհրդարանին ներկայացված փաստաթղթում «Ղարաբաղյան հիմնախնդիր» ենթագլուխը չկա, արցախյան հիմնախնդիրը ներկայացված է «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց» ենթագլխում։