Բլինքենը հնարավոր է համարել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մինչև հուլիս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա դաշինքի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ հուլիսի 11-12-ը: Այս մասին Նա ասել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զրույցի սղագրությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։

«Ես ակնկալում եմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովին՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսին, Շվեդիան և Ֆինլանդիան կմասնակցեն որպես ՆԱՏՕ-ի երկու նոր անդամներ»,- հայտարարել Է պետքարտուղարը:

Չնայած Թուրքիան և Հունգարիան դեռ չեն վավերացրել դաշինքին անդամակցելու շվեդների հայտը, քաղաքական գործիչը վստահ է, որ իրավիճակը կփոխվի մոտ ժամանակներս:

«Թուրքիան ունի օրինական շահեր, նա ուղղակիորեն աշխատել է ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ Շվեդիայի հետ, որպեսզի փորձի լուծել այդ հարցերից և խնդիրներից մի քանիսը։ Ես կարծում եմ, որ դուք տեսել եք, թե ինչպես է այդ գործընթացի հաջողությունն արտահայտվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել է Բլինքենը։

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Ֆինլանդիան, որի հետ Շվեդիան անդամակցության հայտ էր ներկայացրել, պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը: Իսկ Շվեդիային հայտի հաստատումը մերժել են Թուրքիան և Հունգարիան։