ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել ՌԴ-ի և ՉԺՀ-ի մերձեցման պատճառով. The Hill

ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը կարող է վտանգի տակ հայտնվել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման պատճառով, գրում է Բրահմա Չելանին The Hill պարբերականում հրապարակած հոդվածում:

«Իրականում, որքան երկար շարունակվի պատերազմն Ուկրաինայում, այնքան մեծ է երկու տեկտոնական իրադարձությունների ծավալման հավանականությունը. Ռուսաստանն ու Չինաստանը ամրապնդում են ռազմավարական առանցքն Արևմուտքի դեմ, և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ագրեսիա է սկսում Թայվանի դեմ», – նշված է հոդվածում:

Վաշինգտոնը երկու բնական մրցակիցներին՝ Ռուսաստանին և Չինաստանին վերածում է ռազմավարական գործընկերների, և դրանով իսկ ԱՄՆ-ը լրջորեն վտանգում է կորցնել իր ազդեցությունն աշխարհում, կարծում է հրապարակման հեղինակը: