Մակրոնը և ֆոն դեր Լյայենը մտադիր են համոզել Չինաստանին՝ դուրս գալ Ռուսաստանի դեմ. Le Figaro

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կփորձեն համոզել Չինաստանին՝ գնալ Ռուսաստանի դեմ: Սակայն նրանք օգտագործում են անարդյունավետ մեթոդներ, մասնավորապես ֆինանսական ճնշում Պեկինի վրա։ Այս մասին հայտնում է Le Figaro -ն։

Պարբերականը նշում է, որ Էմանուել Մակրոնը պլանավորում է ինտենսիվ բանակցությունների օր անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: Չինաստանի առաջնորդի հետ քննարկումներին պետք է մասնակցի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը պետական եռօրյա այցով ժամանել է Պեկին: Նրա հետ ժամանել են 60 խոշորագույն ձեռնարկատերեր և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հիշեցնենք, նաև որ այս տարվա մարտի վերջին տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի պետական այցը Մոսկվա: ՉԺՀ առաջնորդը մի շարք հանդիպումներ և բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամների հետ: