«Գնդակը Երևանի դաշտում է»․ ամեն ինչ կորոշեն հայ գործընկերները․ Զախարովա

Ռուսական կողմը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու ՀՀ շարունակական հետաքրքրությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուսները դրան պատրաստ են։ Ինչպես գիտեք, նման հարցերը համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ շրջանակում, որից հետո հաստատվում են բարձր մակարդակով»,- նշեց Զախարովան։

Ինչ վերաբերում է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետներին, ապա  Զախարովան նշեց, որ ամեն ինչ  կախված է հայ գործընկերներից։

«Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,-ասել է նա