Եվրոպայում արդեն մարդակերությունն օրինականացնող օվերտոնի պատուհան են բացել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Աշխարհի պիղծերը մանկապղծությանը, ինցեստին, սեռափոխությանը զուգահեռ փորձում են նաև մարդակերությունը բնականոն դարձնել և քրեորեն հետապնդելի հանցագործությունների ցանկից հանել։ Ինչպես միշտ, դա արվում է պղծությունների կենտրոն Եվրոպայում, մասնավորապես Հյուսիսային Եվրոպայում։ Այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են արվում և բացվել են ռեստորաններ, որտեղ մարդկային մարմնի մասերի նմանությամբ սնունդ է մատուցվում։ Լիա Ավետիսյանն անդրադարձավ այս երևույթին՝ ներկայացնելով, թե ինչ նպատակով է դա արվում և ինչ միջոցներով են փորձում մարդկանց համար անընդունելի երևույթն ընդունելի ու հանդուրժելի դարձնել։

Հայաստանի իշխանություններն էլ հետ չեն մնում իրենց եվրոպացի տերերից։ Զուր չէ, որ ԿԳՄՍ նախարարուհին հայտարարում է, թե հայրենասիրությունը կեղծ գաղափար է, փուչիկ։ Նրանք ևս հրահանգ են ստացել ապամարդայնացնելու հային։

Գրողը տեղեկացրեց, որ արդեն ինտերնետ ակումբ է բացվել, որը կոչվոմ է մարդակեր ընկերություն, որն առաջարկում է մարդկանց կամավոր իրենց մարմինը տրամադրել մարդակերության համար։ Ըստ նրա՝ էվթանազիան,  մարդկանց օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելն ու մարդակերությունը կապ ունեն։ Եվ չի բացառվում, որ այդ ակումբի թակարդն ընկնեն մարդիկ, որոնք ցանկանում են էվթանազիայի ենթարկվել։ Իսկ նրանց օրգանները կօգտագործվեն փոխպատվաստման, մարմնի մասերը՝ ուտելու համար։ Նման պղծությունների տարածումը մարդուն ապամարդայնացնելն է, մարտահրավեր է Աստծուն։ Մարդակերություն քարոզողները շեշտադրում են անում մադկությանը սպառնացող սնդային ճգնաժամի վրա՝ ասելով, որ մոլորակի վրա սնունդը կարող է վերջանալ։ Իսկ մեկ մարդու մարմինը կարող է կերակրել 70 հոգու։

Արդեն Լոնդոնի արվարձաններից մեկում բացվել է խանութ, որտեղ իբրև մարդու միս են վաճառում։ Մարդու մարմնի վերջույթներն են կախված կամ ցուցափեղկին դրված։ Այդ սնունդը պատրաստված է հավի մսից՝ մարդու մարմնի այս կամ այն մասի տեսքով։ Նաև այդպիսի չարվեստ է քարոզվում՝ մարդու մարմնի մասերն ուտելու։ Այդ ամենը օվերտոնի պատուհան են դեպի նոր պղծության օրինականացում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում