ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանն ասել է, որ այսօր, ինչպես երբեք, դրված է ընդհանուր ինքնության պահպանման հարցը

Ռուս-հայկական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։ Այս մասին նշվել է «Դիվանագիտության նոր ձևերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայով քննարկման մասնակիցներին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձում։

Դեսպանն այդ հարաբերությունների կարևոր մաս է անվանել  հումանիտար համագործակցության դինամիկ զարգացումը։

Նա նշել է նաև համագործակցության ակտիվացման կարևորությունը։

Նրա խոսքով՝ այսօր, ինչպես երբեք, դրված է ընդհանուր ինքնության պահպանման հարցը։

Դիվանագետը սա արդիական է համարում հատկապես Արևմուտքի՝ իր մոտեցումները պարտադրելու փորձերի ֆոնին, ամբողջ աշխարհում իր ազդեցությունը պահելու նպատակով։

Կոպիրկինը համոզված է, որ այսօրվա կլոր սեղանը կնպաստի այն գաղափարների ստեղծմանը, որոնք կբխեն երկկողմ հարաբերությունների զարգացման շահերից։